Նոր Նորքում կտրել են 6 ծառ, բուսական աշխարհին հասցված վնասը 290 հազար դրամ է

Նոր Նորքում կտրել են 6 ծառ, բուսական աշխարհին հասցված վնասը 290 հազար դրամ է

News.am

Նոր Նորքի 4-րդ զանգվածի Բակունցի 8 շենքի հարակից կանաչ տարածքում կտրվել են 6 հատ թեղի տեսակի ծառ: Այս մասին մայիսի 3-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը:

Նրա խոսքով` ծառերն ունեցել են 12, 16, 18, 19, 21, 22 սմ կոճղի տրամագծեր: Բնապահպանության նախարարության տեսուչները տեղում արձանագրել են դեպքը, ծառերը տարել էին, տարածքում միայն կոճղերն էին մնացել: Հասմիկ Մկրտչյանի խոսքով`բուսական աշխարհին հասցված վնասը մոտ 290.000 դրամ է:

Նյութերն ուղարկվել են ոստիկանություն, որպեսզի բացահայտեն ծառերը կտրողի ինքնությունը:

Մայիս 03, 2011 at 14:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր