Հրազդանի վարելահողերն աղտոտված են

Հրազդանի վարելահողերն աղտոտված են

Անահիտ Մնացականյան, Lragir.am

Հրազդանի Ցեմենտի գործարանը, Հրազդան ՋԷԿ-ը, ասֆալտի արտադրամասը և այլ ձեռնարկություններ զբաղեցնում են Հրազդանի Ջրառատ թաղամասի (նախկինում Ջրառատ գյուղ)  մոտ 200 հա բերրի սև վարելահողեր:
 
1990-ական թվականների սեփականաշնորհումից հետո գյուղացիները ստացել են համապատասխան չափով վարելահողեր, որոնք գտնվում են վերը նշված հիմնարկ ձեռնարկությունների անմիջական հարևանությամբ` 50 - 100 մ, իսկ բնակելի տներից 100-200 մ հեռավորության վրա:
 
«Գործող ձեռնարկությունները վնասում ու թունավորում են օդը, բնությունն ու հողերը` իրենց արտանետած տոքսիկ նյութերով ու գազերով, նաև վնասվում է մեր աճեցրած բերքը. ինչ իմանաս, թե դրանով չի պայմանավորված հիվանդությունների կտրուկ աճը,-  արդեն որքան ժամանակ խնդիրը բարձրաձայնում են տեղի բնակիչները,- մենք պահանջում ենք, որ որոշակի միջոցառումներ ձեռնարկվեն` վնասը մեղմելու ուղղությամբ:  Չգիտենք ում դիմենք, որ խնդիրը լուծում ստանա»:

Մայիս 31, 2011 at 14:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր