

ԷկոԼուր
Վերջերս Եղվարդում տարօրինակ հանրային լսումներ տեղի ունեցան: Մի քանի մարդ հավաքվեցին` քննարկելու, թե ինչ օգուտ կբերի Եղվարդին Եղվարդի ջրամբարի շրջակայքում նոր «Սիս, Մասիս եւ նոր Հայաստան» կոչվող զբոսաշրջային համալիրի կառուցումը, որն իր մեջ ընդգրկելու է մի քանի հինգաստղանի հյուրանոցները: Առաջին հայացքից նախագիծը բավականին հրապուրիչ է. կլինեն հինգաստղանի հյուրանոցներ, իսկ Եղվարդը հեռու չէ Երևանից: Եղվարդցիները, ովքեր ականջի ծայրով են լսել նախագծի մասին, շատ են ոգևորված. «Բայց մեզ անհանգստացնում է այն, որ միայն մեկ դիրքորոշում է ներայացված: Տեղեկատվությունը միակողմանի է: Մարդկանցից արդեն ստորագրություն են հավաքում, որ իրենք համաձայն են համալիրի կառուցմանը: Այս տարածքը Հայաստանի այն քիչ տարածքներից է, որտեղ հողը որակյալ է, չաղտոտված և էկոլոգիապես բարենպաստ»,- ասում է Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող Մարի Չաքրյանը: Նրան և այլ ակտիվիստների անհանգստացնում է այն հարցը, թե ինչ օգուտ կբերի տվյալ նախագիծը, և ինչպիսին է հնարավոր վնասի գնահատումը: Հասկանալի է, թե ով է շահում տվյալ դեպքում` տուրիստական բիզնեսը, որը ակտիվորեն պատրաստվում է 2015 թվին: Բայց թե ինչ կստանան եղվարդցիները հետո, հայտնի չէ:
Նոյեմբեր 23, 2011 at 17:45
