Քաղցկեղային ուռուցքը «ծառերի խորը էտում» անվան տակ տարածվել է նաեւ Ստեփանավանի վրա

Քաղցկեղային ուռուցքը «ծառերի խորը էտում» անվան տակ տարածվել է նաեւ Ստեփանավանի վրա

ԷկոԼուր

Ծառերի հատումը «խորը էտում» անվան տակ, որպես քաղցկեղային ուռուցք, տարածվել է ողջ երկրով մեկ: Երեւանում, Հրազդանում, Գյումրիում, Ստեփանավանում, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում սկսեցին ամենօրյա խորը էտումներ: Մասնագետները, բուսաբանները կտրականապես դեմ են դրան:  Նրանք բազմիցս դիմել են քաղաքապետարան` բացատրելով, որ խորը էտումը վնասում է ծառը, զրկում է նրան նորմալ նյութափոխանակումից: Էլ չենք խոսում այն մասին, որ ծառերը չեն կարողանում քաղաքներում կատարել իրենց գործառույթը` թթվածին տալ, պաշտպանել արեւի ուղիղ ճառագայթներից, կատարել դեկորատիվ ֆունկցիա կատարել: ԷկոԼուրն այս խնդրին մի անգամ չէ, որ անդրադարձել է: Որպես կանոն ցուրտ վայրերում խորը էտումն անում էին ձմռանը, երբ փայտը թանկանում է: Երեւանում հատկապես խորն են էտում ծառերը այն վայրերում, որտեղ նրանք խանգարում են գովազդային վահանակներին: Երբեմն դա արվում է բնակիչների խնդրանքով, որոնց խանգարում են վնասատուները, որոնք լուսամուտից ներս են մտնում:  Եւ այդ ժամանակ օգնության են գալիս սղոցով մարդիկ: Վնասատուների դեմ պայքարելու փոխարեն ուղղակի կտրում են ծառերը: Եւ ահա Ստեփանավանը: Մենք չգիտենք, թե որն է ծառերի հատման իրական պատճառը, բայց որպես կանոն ծառերից մնացել են կարճ կոճղեր, որոնք այլանդակում են այդ տուրիստական քաղաքի տեսքը:



Մայիս 16, 2013 at 17:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր