Աբովյան փողոցը կրկին կառուցապատվում է

Աբովյան փողոցը կրկին կառուցապատվում է

ԷկոԼուր

«Տարոն Մարգարյանը խաբեց. Աբովյան փողոցը նորից զավթվում է»: Այս մասին ահազանգում է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը:

«Աբովյան փողոցից հանված տաղավարների տեղում հուլիսի 11-ին կրկին մետաղե կոնստրուկցիաներ են տեղադրվել:

Դա նշանակում է, որ Տարոն Մարգարյանի խոսքը Աբովյան փողոցը հանրությանը վերադարձնելու մասին սուտ էր:

Այն նորից ծառայելու է ինչ որ սրճարանների և սեփականատերերի` փակելով քաղաքի հիմնական ճեմուղին:

Տարոն Մարգարյանը նաև հայտարարել էր, որ կից հանրային զուգարան է կառուցվում: Այսօր որևէ հանրային զուգարան չկա այդ տարածքում:

Փաստորեն Մարգարյանի խոսքերը ոչ մի կապ չունեն իրականության հետ: Ի դեպ մինչ օրս քաղաքապետարանը մերժում է ներկայացնել քաղաքապետի այն որոշումները, որոնց հիման վրա կրպակները հանվել են Աբովյան փողոցից և տարվել Մաշտոցի պուրակ, իսկ ապա հանվել Մաշտոցի պուրակից:

Աբովյան փողոցի խեղաթյուրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Տարոն Մարգարյանի վրա»,- նշված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

 

Լուսանկարները` «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության

Հուլիս 12, 2013 at 12:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր