2013 թվականին Երևանի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հեկտարի

2013 թվականին Երևանի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հեկտարի

Էկոլուր

Երևանում տնկվել է շուրջ 40 հազար ծառ և թուփ, կրապատվել են 34 հազար, ձևավորվել` 16 հազար տարբեր տեսակի ծառեր, տնկվել` 1 միլիոն 800 հազար բազմերանգ ծաղիկներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Ավարտվել է նաև Երևանի զարգացման  2013թ-ի ծրագրով նախատեսված 21 կմ ոռոգման նոր համակարգի կառուցումը, ինչի արդյունքում շուրջ 70 հա կանաչ տարածք ոռոգելի է դարձել: Ստեղծվել են 4 հեկտար նոր սիզամարգեր, իսկ 10 հեկտարը` թարմացվել է: Սիզամարգերում տեղադրվել են շուրջ 40 գեղարվեստական կոմպոզիցիաներ:

Ծրագրի շրջանակներուրմ իրականացվող աշխատանքների արդյունքում  ընդհանուր առմամբ մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հա-ի:

 

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի

Հուլիս 16, 2013 at 14:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր