Տարոն Մարգարյանը` ենթականերին. «Բացառեք կանաչ գոտիներում ու ծառապատ տարածքներում կառուցապատման որևէ թույլտվության տրամադրումը»

Տարոն Մարգարյանը` ենթականերին. «Բացառեք կանաչ գոտիներում ու ծառապատ տարածքներում կառուցապատման որևէ թույլտվության տրամադրումը»

ԷկոԼուր

Աշնանային ծառատունկի շրջանակներում Երեւանում կտնկվի 20.000 ծառ եւ թուփ: Արդեն իսկ տնկվել են 15.000-ը: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական

կայքը: Աղբյուրի համաձայն` իրականացվում են նաեւ չորացած և վնասված ծառերի սանիտարական էտման աշխատանքներ:

Մայրաքաղաքում ծառահատման դեպքերի կանխման նպատակով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողություն իրականացնել և մեղավորներին օրենքով սահմանված կարգով ենթարկել խիստ պատասխանատվության:

«Ծառատունկերի կազմակերպումն, անշուշտ, շատ կարևոր է մայրաքաղաքի կանաչ տարածքների ընդլայնման  համար, սակայն միաժամանակ պետք է ուժեղացնել հսկողությունը ապօրինի ծառահատումների բացառման ուղղությամբ, իսկ օրինախախտներին ենթարկել խիստ պատասխանատվության: Բացի այդ, կառուցապատման թույլտվություններ տալիս նախապես տեղում ուսումնասիրեք տարածքը և բացառեք կանաչ գոտիներում ու ծառապատ տարածքներում կառուցապատման որևէ թույլտվության տրամադրումը»- ընդգծել է քաղաքապետը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:      

Նոյեմբեր 19, 2013 at 16:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր