Երեւանցիները դժգոհ են ծառերի էտից (լուսանկարներ)

Երեւանցիները դժգոհ են ծառերի էտից (լուսանկարներ)

ԷկոԼուր

Թեպետ Երեւանումպաշտոնապես ծառերի էտն ավարտվել է, սակայն ԷկոԼուր-ը շարունակում է նամակներ եւ նկարներ ստանալ ծառերի էտումից դժգոհ երեւանցիներից: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` Երեւանի վարչական բոլոր շրջաններում էտվել է շուրջ 18 հազար ծառ: Երեւանցիները դեմ չեն էտին, այլ դեմ էն խորը էտին, որի արդյունքում ծառերից մնում է միայն փայտի մի մեծ կտոր, եւ տարիներ են անհրաժեշտ, որպեսզի ծառերը վերականգնվեն եւ ամռան տապի ժամանակ պատսպարեն անցորդներին իրենց ճյուղերի տակ: Ինչպես նաեւ էտված այդ 18 հազար ծառերը չեն կարող թթվածնով ապահովել, ինչն այդքան անհրաժեշտ է տարբեր թունավոր նյութերով հագեցած Երեւանի օդին:

Ներկայացնում ենք Գոհար Հաջինյանի ֆոտոռեպորտաժը: Լուսանկարներն արվել են Էրեբունի զանգվածում, Կոմիտաս, Թումանյան փողոցներում, Ավանում, Զեյթունում, Կարապի լճի  հարեւանությամբ, Մանկական երկաթուղու տարածքում եւ այլուր:

Ապրիլ 25, 2014 at 15:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր