Երեւանում 2014 թվականին տնկվել է 60 000 ծառ եւ թուփ

Երեւանում 2014 թվականին տնկվել է 60 000 ծառ եւ թուփ

ԷկոԼուր

Երևանի զարգացման 2014 թվականի ծրագրով, ինչպես նաև կանաչապատման տարեկան աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում տնկվել է 60.000 ծառ և թուփ. 40.000-ը` գարնանային, իսկ 20.000-ը`աշնանային ծառատունկի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Տնկվել են Երեւանի բնակլիմայական պայմանների համար նպաստավոր ծառատեսակներ` հացենիներ, սոսիներ, գնդաձև ակացիաներ, կաղնիներ, թույաներ ու թխկիներ: Ծառատունկն իրականացվել է ոռոգելի տարածքներում: Մայրաքաղաքում ավարտվել են նաև շուրջ 700.000 վարդակակաչների սոխուկների տնկման աշխատանքները։

Նոյեմբեր 28, 2014 at 14:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր