

ԷկոԼուր
Երեւանի կանաչ տարածքի զավթման հերթական ահազանգը հնչեց Սպառողների ասոցիացիայից: Ազգային գրադարանի և Ագրարային պետական համալսարանի տարածքում` Վիկտոր Համբարձումյանի արձանի հարևանությամբ գտնվող պուրակում կատարվում է շինարարություն: Ասոցիացիան նամակով դիմել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին. «Դուք բազմիցս հայտարարել եք, որ հոգատար եք լինելու քաղաքի կանաչ զանգվածների նկատմամբ և «կանգնած եք լինելու յուրաքանչյուր կտրված ծառի կողքին»»:
Ասոցիացիան վստահություն է հայտնում, որ քաղաքապետ Բեգլարյանի ցուցումով շինարարությունը կսառեցվի ու հատված ծառերի փոխարեն կտնկվեն նորերը: Ասոցիացիան նաեւ կոչ է անում ողջ հասարակայնությանը միանալ այդ դիմումին ([email protected] էլեկտրոնային հասցեով), որը ներկայումս ստորագրել են Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը, «Օգոստոսի 23, Ազգային Դաշինք» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Պ. Սերոբյանը, «Բնակարային, կոմունալ աշխատողների միություն» ՀԿ-ի նախագահ Ա. Սարգսյանը:
Մարտ 22, 2010
