ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՊԱՏՄԵԼ Է ՍՊԱՆԻՉ-ԷՔՍԿԱՎԱՏՈՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՊԱՏՄԵԼ Է ՍՊԱՆԻՉ-ԷՔՍԿԱՎԱՏՈՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ԱրմԻնֆո

Ազգային գրադարանի և Ագրարային համալսարանի մոտակայքում սրճարանի շինարարության օրինականությունը կարող է բողոքարկվել դատարանում: Հայցը ներկայացնելու պատրաստակամությունը հայտնել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը:

Ինչպես ապրիլի 28-ին տեղի ունեցած քննարկումների ընթացքում նշել է կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Այվազյանը, իր կազմակերպությունը պատրաստ է դիմել դատարան: Միևնույն ժամանակ, նա կոչ է արել մասնավոր անձանց և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին նույնպես պաշտպանել հայցը: Ս.Այվազյանը հիշեցրել է, որ Transparency International-ը դատական ատյանների հետ տխրալից շփման փորձ արդեն ունի. դա վերաբերում է Թեղուտի գործով հայցորդի դերում հանդես գալու փորձին:

Երևանի այգիներից մեկում տեղակայված սրճարանը էկոլոգների և քաղաքապետարանի անվերջ վիճաբանության առարկան է: Հայաստանի Սպառողների միության տվյալների համաձայն` սրճարանը կառուցելու համար հատվել է 20 ծառ, ինչի մասին վկայում են ֆոտո և վիդեոնյութերը: Դրա հետ մեկտեղ քաղաքապետարանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ծառերը ոչ թե կացնի զոհ են դարձել, այլ էքսկավատորների, որոնք, իբր պատահաբար, հարվածել են ծառերին: ՀՀ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչի կարծիքով, հիմնական խնդիրն այն է, որ այգին, որն առաջ համալսարանի սեփականությունն էր, այժմ փոխանցվել է Երևանի քաղաքապետարանին: Այդպիսով, բուհի ուսանողները, ինչպես նաև ռեկտորատը զրկված են իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից: Ինչ վերաբերում է այս գործին նախարարության խառնվելու հնարավորությանը, ապա այն համարյա զրոյի է հասցված, քանի որ, ինչպես նշել է Գ.Մանուկյանը, սրճարանի սեփականատերերը շինարարության համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ունեն: Հետաքրքիր է, որ փաստաթղթերը հաստատված են այդ նույն քաղաքապետարանի կողմից, որը հայտնի է կանաչ տարածքների հանդեպ իր սիրո բազմաթիվ երդումներով: Իսկ եթե խոստումներն ու իրականությունը տարբերվում են, ապա միշտ էլ կարելի է մեղավորներ գտնել. օրինակ` ծառաատյալ-էքսկավատորներ /հայկական պատասխանը հոլիվուդյան տրանսֆորմերներին/:

Ապրիլ 28, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր