ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է «ՆՈՐ S.O.S. ԵՐԵՎԱՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ

ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է «ՆՈՐ S.O.S. ԵՐԵՎԱՆ»  ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ

ԷկոԼուր

Երեւանում անօրինական շինարարությունն անհավանական մասշտաբների է հասել` խախտելով բոլոր էկոլոգիական եւ քաղաքաշինական նորմերը: Ապրիլի 27-ին Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների դաշինքի եւ երիտասարդ ակտիվիստների խմբի համատեղ նիստում որոշում ընդունվեց հայտարարել «Նոր S.O.S. Երեւան» լայն հասարակական շարժում եւ այն սկսել Աբովյան փողոցի ուսանողական պուրակի փրկության կամպանիայով:

Ինչպես պարզ դարձավ նիստի ընթացքում,  Ազգային գրադարանի եւ Ագրարային համալսարանի միջեւ գտնվող ուսանողական պուրակի զավթումն իրականացվել է 3 տարի առաջ, երբ Երեւանի քաղաքապետարանն այդ տարածքը խլեց Ագրարային համալսարանից: Ներկայումս պուրակում իրականացվում է միմյանցից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող միանգամից երկու օբյեկտների շինարարություն: Մի օբյեկտը կառուցում է «Էլեգանտ» ՍՊԸ-ն, մյուսը` «Ֆիլիշին» ՍՊԸ-ն:

Ուսանողական պուրակում շինարարության դեմ իրենց բողոքն արտահայտել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մի շարք գիտնականներ, Ագրարային պետական եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանների ուսանողներ, հասարական կազմակերպություններ: Երիտասարդական նախաձեռնող խումբը «Մեր քաղաքը տեր ունի, մենք ենք մեր երկրի տերը» կարգախոսով  Face Book սոցիալական ցանցում 3-4 օրերի ընթացքում հավաքել է 1700 ստորագրություն:

Ապրիլ 29, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր