«ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ» ՀԱՄԱՐ ՍԿՍՎԱԾ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍԻ 14-Ը

«ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ» ՀԱՄԱՐ ՍԿՍՎԱԾ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍԻ 14-Ը

Էկոլուր

Ինչպես տեղեկացնում են «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները` Ագրարային համալսարանի եւ Ազգային գրադարանի միջեւ տեղակայված «Ուսանողական այգու» պաշտպանության համար սկսված ստորագրահավաքին արդեն 10 հազարից ավել մարդ է միացել: Ստորագրահավաքը կշարունակվի մինչև մայիսի 14-ը:

«Մարդիկ մեծ ցանկություն ունեն միանալու ստորագրահավաքին, բայց այս մի քանի օրվա ընթացքում չեն հասցրել։ Ստորագրահավաքը մեծ թափ է առնում ու իր ակտիվ փուլը մտնում, եւ դրա համար որոշեցինք եւս մեկ շաբաթով երկարաձգել այն»,- ասում է  նախաձեռնող խմբի ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:

Սուխուդյանը նաեւ նշում է, որ  որ այժմ բացի Թամանյանի արձանի մոտ ստորագրություններ հավաքելուց, նախաձեռնող խմբի կամավորները կշրջեն քաղաքի մարդաշատ այլ վայրերում՝ շենքերում, ակումբներում եւ այլն։

Ստորագրահավաքն ուղղված է «Ուսանողական զբոսայգում» ծավալված շինարարական աշխատանքների դեմ։ Ստորագրությունները փոխանցվելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին։

Մայիս 10, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր