Քաղաքներ

«ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՅԳՈՒ» ՀԱՄԱՐ ԿՈԼԵԿՏԻՎ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԻՆ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՀՀ ԳԱԱ ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐ
Օգոստոս 31, 2010 | Քաղաքներ
Այսօր «Ուսանողական այգու» համար կոլեկտիվ դատական հայցի համահայցվոր են դարձել ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահության անդամներ, ակադեմիկոսներ Վլադիմիր Բարխուդարյանը, Գևորգ Բրուտյանը, Վիլեն Հակոբյանը և Ադոլֆ Մանթաշյանը: Այս պահին հայցին միացել են շուրջ 50 քաղաքացիներ:
Օգոստոս 27, 2010 | Քաղաքներ
2 բնակչի ընդունեց Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Ճարտարապետն ասել էր, որ բոլոր շինարարական աշխատանքները կկասեցվեն, մինչև հարցը չքննարկեն հարակից շենքերի բնակիչների հետ: Նա բնակիչներին խոստացել է, որ բոլոր նորմերը նորից կվերանայվեն եւ առայժմ ոչ մի աշխատանք չի տարվի: Այս պահին շինարարական բոլոր աշխատանքները դադարեցված են:
Օգոստոս 27, 2010 | Քաղաքներ
Վերջին մի քանի տարիներին Երեւանում գարնանն ու աշնանն այնպիսի հորդ անձրեւներ են տեղում, որ դրանց պատճառով մի շարք փողոցներում մեքենաների խցանումներ են առաջանում, անգամ շատ վայրերում մարդիկ չեն կարողանում մի մայթից մյուսն անցնել:
Օգոստոս 27, 2010 | Քաղաքներ
«Կանաչ Երեւան» ծրագրով այս տարի քաղաքում նախորդ տարվա համեմատ մեծացել է կանաչապատ տարածքների մակերեսը։ Զուգահեռաբար 25 կմ երկարությամբ նոր ոռոգման ցանց է կառուցվում՝ 400 մլն դրամ արժողությամբ։
Օգոստոս 27, 2010 | Քաղաքներ
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը Facebook-ում ունի մոտ 3600 աջակից: Երեւանի «Ուսանողական այգում» շինարարության դեմ քաղաքացիական պայքարը շարունակվում է: Պատրաստ է Երևանի քաղաքապետարանի գործողությունները ՀՀ վարչական դատարանում վիճարկելու համար կազմված հայցը:
Օգոստոս 25, 2010 | Քաղաքներ
Փորձնականորեն մաքրվել է Հրազդանի կիճը. կատարվել են աղբահանման ու մաքրման, աղբարկղերի տեղադրման, աղբի կետերի մատնանշման, Հրազդանի կիրճի մասին պատմող քարտեզների տեղադրման աշխատանքներ: Գետի մաքրմանն աջակցել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, իսկ տրանսպորտային սպասարկումն իրականացրել է քաղաքապետարանը, «աշխատող ձեռքեր» եղել են երիտասարդները:
Օգոստոս 25, 2010 | Քաղաքներ
Քաղաքապետարանը տարածել է հայտարարություն, ըստ որի Կոմիտաս 5 ա հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման թույլտվություն է տրամադրել «Լիբեր»ընկերությանը դեռևս 2005 թվականին:
Օգոստոս 24, 2010 | Քաղաքներ
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը ահազանգ է ստացել Կոմիտասի փողոցին հարող շենքերի (Արևելյան խոհանոցի դիմացի մայթ) բնակիչներից: Այնտեղ արդեն երրորդ օրն է, ինչ բնակիչները դիմադրում են մի խումբ մարդկանց, ովքեր քաղաքապետարանի անունից փորձում են շինարարական աշխատանքներ սկսել բակի տարածքում:
Օգոստոս 20, 2010 | Քաղաքներ
Ժամանակին մամուլում գրվեց, որ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ոչ միայն կադրային ջարդ է իրականացնում, այլեւ ծառերի: Նախարարության ստորաբաժանումները մեկ տեղում միավորելու համար Դավիթաշենի սեյսմիկ կենտրոնի տարածքի ծառերն էին հատել: Այն ժամանակ գրվեց, որ 50 ծառ է հատվել:
Օգոստոս 20, 2010 | Քաղաքներ
Լուրջ վտանգ է սպառնում օղակաձեւ այգու Միքայել Նալբանդյանի արձանի ետնամասում գտնվող կանաչ գոտուն, այս մասին NEWS.am-ին հայտնում են «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ակտիվիստները: Ուշագրավն այն է, որ նրանց այս մասին ահազանգել է վաստակաշատ դերասան Սոս Սարգսյանը՝ վստահեցնելով, որ դիտավորյալ են տարածքը չորացնում, որպեսզի հետագայում որեւէ շինության համար ծառայեցնեն:
Օգոստոս 20, 2010 | Քաղաքներ
Երևանի Մաշտոց և Սարյան փողոցների միջնամասում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան այգում կրկին հրդեհ է. այրվում է այգու ծառերի տակ գտնվող խոտածածկ տարածքը:
Օգոստոս 18, 2010 | Քաղաքներ
Գագիկ Բեգլարյանը կառավարությանն առաջարկել էր Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի Տիչինայի փողոցին հարող տարածքի 59,37 հեկտար համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների հողերը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻՑ ՀԱՆՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Օգոստոս 17, 2010 | Քաղաքներ
Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Բնապահպանություն» բաժնից ամբողջովին հանվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մասին տեղեկատվությունը: Հանվել են նաեւ «Թափոնների կառավարում» եւ «Հանրության իրազեկում եւ բնապահպանական դաստիարակություն, կրթության եւ տեղեկատվության մատչելիություն» ենթավերնագրերով բաժինները:
ԵՐԵՎԱՆԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ, ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՍԵՅՍՄԻԿ ԼՈՒՐՋ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Օգոստոս 09, 2010 | Քաղաքներ
Ճարտարապետն անթույլատրելի է համարել այն փաստը, որ Երեւանում շինարարությունը իրականացվում է քաղաքի կանաչ տարածքների հաշվին, ինչը հատկապես վտանգավոր է մայրաքաղաքի բնակլիմայական պայմաններ դեպքում։
Օգոստոս 05, 2010 | Քաղաքներ
Երեւանի քաղաքապետարանը հատկացրել է 80 մլն դրամ կանաչապատման աշխատանքների իրականացման սարքավորումների` խոտհնձիչների, զոդող ագրեգատների եւ ժամանակակից այլ մեխանիզմների ձեռք բերման համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔՆԵՐԸ
Օգոստոս 02, 2010 | Քաղաքներ
Մայրաքաղաքի էկոլոգիական բնութագիրը խիստ մտահոգիչ է և առաջացնում է երևանցիների դժգոհությունը: Հիմնական պատճառը քաղաքում իրականացվող հակաէկոլոգիական քաղաքաշինությունն է: Հանրային խորհրդի անդամ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը բնապահպանական հարցերով ենթահանձնաժողովի անունից Հանրային խորհրդի փոքր խորհրդում ներկայացրեց թեզիսներ:
ԳՈՒՇԱԿԻՐ` ՈՎ ԿՀԱՂԹԻ` ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ, ԹԵ՞ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՎԹՈՂՆԵՐԸ
Հուլիս 29, 2010 | Քաղաքներ
Հանրային խորհրդի էկոլոգիայի հարցերով հանձնաժողովը հարց է դրել` խորհրդի առաջիկա նիստում դիտարկելու Երեւանի էկոլոգիական իրավիճակը` կապված իրականացվող քաղաքաշինության հետ: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը: