ՀԱՅ ԷԿՈԼՈԳՆԵՐԻ` ԴԵԼՖԻՆԱՐԻԱՅԻ ԲԱՑՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻՆ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

ՀԱՅ ԷԿՈԼՈԳՆԵՐԻ` ԴԵԼՖԻՆԱՐԻԱՅԻ ԲԱՑՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻՆ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

ԷկոԼուր

Երեւանում դելֆինարիայի բացման օրը` դեկտեմբերի 24-ին, ուկրաինացի էկոլոգները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել Կիեւում: Այս մասին հայտնում է էկոլոգիական հասարակական դաշինքը: Կիեւի էկոլոգների նամակում նշված է, որ այդ կերպ նրանք ցանկանում են աջակցել հայ գործընկերներին` ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն դելֆինների, Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստան դելֆինների ներկրումը ապահովող «Ներում» ընկերության անօրինական գործողությունների դեմ:

Իրենց հերթին հայ ակտիվիստները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել նույնպես դեկտեմբերի 24-ին` ժամը 13:00-ին, Կոմիտասի անվան զբոսայգում, դելֆինարիայի հարեւանությամբ:

Դեկտեմբեր 22, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր