ԷկոԼուր
Այսօր, երբ ամբողջ աշխարհում մարդկությունը փորձում է դիմակայել կորոնավիրուսի պանդեմիային, ՄԱԿ-ը հիշեցնում է, թե որքան կարևոր է այսպիսի ժամանակներում ունենալ մաքուր շրջակա միջավայր:
«Հարկ է նշել, որ աղտոտված օդն ավելի է խորացնում COVID-19-ի հետևանքները: Ստեղծված իրավիճակը ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, թե որքան կարևոր են անտառները մեր կյանքում: Նրանք մաքրում են օդը աղտոտումից, օգնում են կարգավորել օդի ջերմաստիճանը քաղաքներում, պաշտպանում են սողանքներից և ջրհեղեղներից և, իհարկե, օգնում են զսպել գլոբալ տաքացումը: Միայն մեկ ծառը տարվա ընթացքում կլանում է 150 կգ ածխաթթու գազ: Անտառները և ընդհանրապես կանաչ տարածքները մեր դաշնակիցն են օդի աղտոտման դեմ պայքարում», - նշում է ՄԱԿ-ը:
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Պետերի Թաալասն էլ շեշտում է, որ նույն միասնությամբ ու ջանքերով, որով մարդկությունը պայքարում է կորոնավիրուսի համաճարակը զսպելու ուղղությամբ, պետք է պայքարի նաև կլիմայի փոփոխության դեմ, որը հանգեցնում է աշխարհում բնական աղետների:
Ապրիլ 02, 2020 at 20:00