

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը Թբիլիսիում անցկացրել է GREEN Action 2022 աշխատանքային հանդիպումը։ Քննարկման են ներկայացվել հետևյալ փաստաթղթերը՝ «2023 և 2024 թվականների աշխատանքի և բյուջեի ծրագրի նախագիծ», «Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի (ԱԵԿԿԱ) երկրներում COVID-19-ի հետ կապված վերականգնման միջոցառումների բնապահպանական հետևանքները», «GREEN-ի աշխատանքային խմբի առաջատար զեկույցի ամփոփիչ գլխի նախագիծը ԱԵԿԿԱ երկրներում տնտեսական զարգացման էկոլոգիզացիայի վերաբերյալ», «Աշխատանքային խմբի հետագա ապագա ուղղությունները «Շրջակա միջավայրը Եվրոպայի համար» 9-րդ նախարարական համաժողովից հետո», «Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման ազդեցությունը կլիմայական և էներգետիկ քաղաքականության վրա Եվրամիության Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրներում»: Վերջնական զեկույցը պատրաստ կլինի ավելի ուշ։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝ հղում 1, հղում 2:
Հուլիս 12, 2022 at 11:49