WWF-Հայաստանը կոչ է անում մարտի 22-ին միանալ «Երկրի ժամին»

WWF-Հայաստանը կոչ է անում մարտի 22-ին միանալ «Երկրի ժամին»

Մարտի 22-ին՝ ժամը 20:30-ին, Հայաստանը կմիանա «Երկրի ժամ» համաշխարհային արշավին, որի նպատակն է միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում:

WWF-Հայաստանը կոչ է անում միանալ «Երկրի ժամին»՝ մեկ ժամով անջատելով լույսերը և նվիրելով մեկ ժամ Երկիր մոլորակին։

«Երկրի ժամը» առաջին անգամ մեկնարկել է 2007 թվականին` Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում, մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման գործում: 

Լուսանկարը՝ WWF-Հայաստան

 

Մարտ 14, 2025 at 17:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր