


Էկոլուրը հրապարակել է իր նոր՝ «Թումանյանական Դսեղը կանաչ զարգացման ճանապարհին» տեսանյութը։ Այն պատմում է, թե ինչպես է Դսեղը դառնում է կայուն զարգացման օրինակ՝ բնապահպանական ծրագրերի և կանաչ տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ։
Բնապահպանական ծրագրերի աջակցությամբ բնակավայրում ամրապնդվում է բնահեն մտածելակերպը։ Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի կողմից տեղական նախաձեռնությունների ներգրավմամբ Դսեղում ստեղծվել են էկոմիջանցքներ, որոնք նպաստում են վայրի կենդանիների բնական տեղաշարժին և կենսաբազմազմաազանության պահպանությանը՝ միաժամանակ ընձեռելով բնակավայրին նոր տնտեսական հնարավորություններ կանաչ զարգացման համար։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում Դսեղում վարչական շենքի տանիքին տեղադրվել է արևային կայան՝ ապահովելով շենքի ջեռուցումն ու գյուղի արտաքին լուսավորությունը, վերանորոգվել և ջերմամեկուսացվել է վարչական շենքի տանիքը և երկրորդ հարկը՝ բարելավելով աշխատանքային պայմանները։ Ծրագիրն աջակցել է Դսեղի արոտներում նոր մակատեղիի և ջրխմոցի կառուցմանը, ինչը զգալիորեն բարելավել է անասնապահությամբ զբաղվող գյուղացիների պայմանները՝ նպաստել արոտների կայուն և հավասարաչափ օգտագործմանը։
Դսեղում ԼԻԼԱ-ն ոչ միայն նյութական աջակցություն է ցուցաբերել պետական և համայնքային կառույցներին, այլև Բնության համաշխարհային հիմնադրամի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ների աջակցությամբ տեղի բնակիչները ձեռք են բերել գիտելիքներ և ռեսուրսներ՝ բնության պահպանության, կլիմայական մարտահրավերները հաղթահարելու, գյուղում կանաչ զբոսաշրջության զարգացման վերաբերյալ։
Տեսանյութը պատրաստվել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ։
Հուլիս 17, 2025 at 14:54
