

Աննա Բեգլարյան, Գոլոս Արմենիի
Մեր գյուղատնտեսությունը մեծ կորուստներ է կրում` կապված վտանգավոր կլիմայական երեւույթների հետ, որոնց հաճախակիությունը եւ տեւողությունը վերջին տասնամյակներում աճել է: Հայաստանի կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնի տվյալների համաձայն` հաջորդող 20 տարիների ընթացքում մեզ մոտ իրավիճակը էականորեն կվատանա, քանի որ Հայաստանը պատկանում է գյուղատնտեսության համար շատ բարձր ռիսկեր ունեցող երկրների թվին:
Այսպես, կանխատեսվող կլիմայի փոփոխության պայմաններում ոռոգման ջրի ծավալը կկրճատվի 25-30%-ով, հողի խոնավությունն աստիճանաբար կկրճատվի 10-30%-ով, հողից խոնավության գոլորշիացման մեծացման արդյունքում կշատանան աղակալված հողերը, հորդառատ անձրեւները եւ ջրհեղեղները, երաշտն ու տաք չոր քամիները կառաջացնեն հողի էռոզիա:
Մինչեւ 2030թ. կանխատեսվում է հիմնական մշակաբույսերի բերքատվության կորուստ` հացահատիկային բույսերը կկրճատվեն 9-13%-ով, բանջարեղենը` 7-14%-ով, կարտոֆիլը` 8-10%-ով:
Մայիս 19, 2011 at 16:50
