Ճապոնիային թայֆուն է մոտենում

Ճապոնիային թայֆուն է մոտենում

News.am

Ճապոնիային է մոտենում հզոր «Մաոն» թայֆունը»: Քամու արագությունը թայֆունի էպիկենտրոնում վայրկյանում  40  մետրի է հասնում:

Սկսվել է հարավային նահանգներից բնակչության տարհանման գործընթացը, ստեղծվել են բնակչության աջակցության շտաբներ:  Իշխանություններն ափամերձ հատվածների եւ ջրամբարների մերձակայքում բնակչությանը տեղեկացրել է բարձր ալիքների, հեղեղումների եւ փլուզումների վտանգի մասին: Հարավային նահանգներում արդեն չեղյալ են համարվել ավիաթռիչքները, դադարեցվել է լաստանավային հաղորդակցությունը, մի շարք շրջաններում ժամանակավորապես դադարեցվել է էլեկտրաէնեգիայի մատակարարումը: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` օդերեւութաբանների կանխատեսմամբ` Ճապանիայի մի շարք շրջաններում ուժեղ քամին կմոլեգնի մինչեւ հինգշաբթի:

Հուլիս 20, 2011 at 12:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր