Աստղադիտարանի տնօրեն` աշխարհի վերջը կազմակերպում են մարդիկ, այլ ոչ մոլորակները

Աստղադիտարանի տնօրեն` աշխարհի վերջը կազմակերպում են մարդիկ, այլ ոչ մոլորակները

ԷկոԼուր

Աստղադիտարանի տնօրեն` աշխարհի վերջը կազմակերպում են մարդիկ, այլ ոչ մոլորակները: «ԷկոԼուր»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Մենք գլոբալ աղետների` ջհեղեղների, հրդեհների,  բեւեռային ձյան հալչելու, օզենային անցքերի առաջացման ականատես ենք լինում: Փորձագետները կլիմայի փոփոխության մասին խոսում են որպես անխուսափելի երեւույթի մասին, որին պետք է նախապատրաստվել: «Չկան այնպիսի գիտական դիտարկումներ, որոնք ասեին, թե դեկտեմբերի 21-ին անհավանական ինչ-որ բան է լինելու: Իդեպ, եթե նույնիսկ մոլորակների շքերթ լիներ, ապա, միեւնույնն է, ոչ մի սարսափելի բան տեղի չէր ունենա: Արեգակի ազդեցությունը, նրա ճառագայթումն անհամեմատելի են մյուս երեւույթների հետ, որոնց մասին խոսում են կանխատեսողները, որոնք վախեցնում են խավարով, ցրտով եւ այլն»,- կարծում է Հայկ Հարությունյանը: Այն հարցին, թե ինչ տիեզերական երեւույթներ կարելի է մեր մոլորակի համար աղետալի համարել, նա պատասխանեց. «Դեռ արտաքին վտանգավոր երեւույթներ մենք չենք նկատել: Առկա է միայն մարդկային հիմարությունը, որը ամենաահավոր վտանգն է: Կարծում եմ, որ մեր մոլորակի վրա Արեգակից հետո ամենամեծ ազդեցությունը թողնում են հենց մարդիկ: Մարդիկ ամեն ինչ անում են, որ փչացնեն մեզ տրված բարիքները»,- կարծում է գիտնականը:

Դեկտեմբեր 17, 2012 at 14:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր