Փոքր ՀԷԿ-ն աշխատելու է Վանաձորի խմելու ջրատարի ջրերով

Փոքր ՀԷԿ-ն աշխատելու է Վանաձորի խմելու ջրատարի ջրերով

էկոԼուր

Ս.թ փետրվարի 21-ին Վանաձորի քաղաքապետարանում տեղի կունենա «Սպիտակ Ջուր» ՓՀԷԿ-ի նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակական լսումներ: Նախագիծը ներկայացրել է «Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ-ն:

Նախագծում նշված է.«ՓՀԷԿ-ը օգտագործում է Վանաձոր քաղաքին խմելու ջրով ապահովելու համար կառուցած Սպիտակջուր ջրատարի անկումը 1698մ նիշից մինչև 1500մ նիշը: Սպիտակջուր խմելու ջրամատակարարման ջրատարը տեղակայված է ՀՀ Լոռու մարզի տարածքում, և կառուցված է ք.Վանաձորի ջրամատակարարման պահանջների համար: Ջրատարը հանձնված է շահագործման 90-ն թթ. վերջին, սակայն ներկա ժամանակ էկոլոգիական և տնտեսական բնույթից հետաքրքրություն է առաջացել դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրները, այսինքն ՓՀԷԿ-ը»: ՓՀԷԿ-ի հատվածի երկարությունը  5.2 կմ է, իսկ ջրատարի անկումը կազմում է 198մ:

Սպիտակջուր գետը Տանձուտ գետի ձախակողմյա վտակն է:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ շրջանացման սխեմատիկ քարտեզի», նախագծվող «Սպիտակջուր ՓՀԷԿ»-ի շրջանը գտնվում է երրորդ սեյսմիկ զոնայում, 9 և ավելի բալ ֆոնային սեյսմիկությամբ։

«Սպիտակջուր ՓՀԷԿ-ը աշխատում է վերը տեղակայված «Կարբի Ջրհոս» ՓՀԷԿ-ի աշխատած ջրերի հիման վրա: Դա նշանակում է, որ գետից ջրառ չի իրականացվում և սանիտարական թողքի պահանջ չի առաջանում:

Սանիտարական թողքերը իրականացվում է «Կարբի Ջրհոս» ՓՀԷԿ-ի կողմից:

… «Սպիտակջուր ՓՀԷԿ»-ը կառուցումից և շահագործումից հետո կունենա է 0.4 հաշվարկային հզորություն և կարտադրի միջին տարեկան 2.224կվտժ էլեկտրաէներգիա»,- մասնավորապես նշված է նախագծում: Ըստ փաստաթղթի` բնապահպանական միջոցառումների իրականացման ծախսերը, կազմում են 4988.2 հազար դրամ:

Փետրվար 14, 2013 at 11:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր