

ԷկոԼուր
Բնապահպան ակտիվիստները Մարց գյուղի խնդիրը բարձրաձայնեցին` բանջարով ապուրի շուրջ հավաքվելով: Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին մի խումբ բնապահպան ակտիվիստներ մեկնել էին Լոռու մարց գյուղ` իրենց աջակցությունը ցուցաբերելու Մարց գետի վրա եւս մի նոր փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարում: Բնակիչները դեմ են ՓՀԷԿ-ի կառուցմանը, քանի որ գետը ցամաքել է: Նրան նույն օրը 260 ստորագրություն հավաքեցին իրենց բողոքի տակ, իսկ բնապահպնները խոստացան այն ներկայացնել համապատասխան մարմիններին: Այցի ընթացքում էլ ծնվել է «Բանջարով փարթի» կազմակերպելու գաղափարը, որն ակտիվիստները անցկացրեցին ապրիլի 8-ին` Մաշտոցի այգում:
«Նախաձեռնությունը ծնվեց Մարցում, երբ տեսանք հասած բանջարը ու որոշեցինք, որ այդ բանջարը պետք է հավաքենք ու այստեղ արդեն ժամանցի տեսքով մարդկանց ներկայացնենք՝ ինչ խնդիրներ կան Մարց գյուղում ու ոնց կարելի է այդ խնդիրները լուծել, օգնել, որ հենց մարցեցիները այդ խնդիրը լուծեն»,-«ԷկոԼուրին» ասաց նախաձեռնության հեղինակներից Սոնա Մարգարյանը: Ապուրը պատրաստել էր խմբի անդամ Հասմիկ Էվոյանը:
Ապրիլ 10, 2013 at 12:51




