ԳԷՀ 6-ի շրջանակներում ՀՀ-ին կտրամադրվի 7,9 միլիոն ԱՄՆ դոլար

ԳԷՀ 6-ի շրջանակներում ՀՀ-ին կտրամադրվի 7,9 միլիոն ԱՄՆ դոլար

ԷկոԼուր

ԳԷՀ 6-ի  (Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ) շրջանակներում ՀՀ-ին կտրամադրվի 7,9 մլն ԱՄՆ դոլար` կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և հողերի պահպանության ոլորտներում 2014-2018թթ. կիզակետային ծրագրերի իրականացման նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Աղբյուրի համաձայն՝ այս առթիվ ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողովի նիստ: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գ. Հովհաննիսյանը ներկայացրել է Գլոբալ էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) 6-ի տեխնիկական և ֆինանսական աջակցության ծրագրային առաջարկները: Հայաստանն իր ծրագրային առաջարկների ցանկը պետք է ներկայացնի մինչև 2014թ. սեպտեմբերի վերջը՝ ԳԷՀ-6-ում ընդգրկելու համար:

Նիստի ընթացքում ներկայացվել են ծրագրային հայտերը, որոնցից 2-ը վերաբերվում է կլիմայի փոփոխության, 10-ը՝ կենսաբազմազանության  պահպանության, իսկ 6-ը հողերի պահպանության ոլորտին, ինչպես նաև ՀՀ կառավարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից ներկայացված հողերի ոլորտի ծրագրային նախագիծը, որն առաջարկվում է իրականացնել ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ:

Օգոստոս 21, 2014 at 15:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր