Նախարար` Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումները կրճատվել են

Նախարար` Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումները կրճատվել են

ԷկոԼուր

Հայաստանում 1990թ. hամեմա­տությամբ 2010թ. ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումները կրճատվել են մոտ 3 անգամ: Այս մասին սեպտեմբերի 8-ին` ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարության և ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ կազմակերպած աշխատաժողովի ժամանակ, ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, Արամայիս Գրիգորյանը նկատել է, որջերմոցային գազերի նվազման ամենամեծ չափաբաժինն արձանագրվել է «Էներգետիկա» սեկտորում, սակայն  էներգետիկան մնում է ջերմոցային գազերի արտանետումների հիմնական աղբյուր, որին բաժին է ընկնում ազգային արտանետումների 68%:

«Զրկված լինելով սեփական հանածո վառելիքաէներգետիկ պաշարներից՝ Հայաստանն, այնուամենայնիվ, ունի վերականգնվող էներգիայի զգալի ռեսուրսներ, որոնց արդյունավետ օգտագործումը և էներգախնայողությունը` ի թիվս այլոց, երկրի կայուն զարգացման և բնապահպանական խնդիրների ներդաշնակեցման և հավասարակշռման միջոցով նախադրյալներ կստեղծի հաջորդ սերունդների կայուն զարգացման համար»,- ասել է Արամայիս Գրիգորյանը:

Սեպտեմբեր 08, 2014 at 15:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր