Հարկավոր են արմատական մոտեցումներ կլիմայի փոփոխության խնդրի լուծման համար

Հարկավոր են արմատական մոտեցումներ կլիմայի փոփոխության խնդրի լուծման համար

ԷկոԼուր

Լիմայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի  կողմերի 20-րդ գիտաժողովի  ժամանակ կգտնվի այն հարցի պատասխանը, թե արդյոք  աշխարհը կկարողանա անցնել ցածր ածխածնային զարգացմանը և հրաժարվել  գերսպառող տնտեսությունից:

Գիտաժողովն անցկացվում է դեկտեմբերի 1-ից մինչև 12-ը: Եթե կառավարություններն  այս անգամ էլ չպայմանավորվեն, ապա մեզ սպասվում է աղետ: Արդեն հիմա աշխարհը տարեկան արտանետում է մոտ 50 միլիարդ տոննա  СО2 և այլ ջերմոցային գազեր: Դրանցից ամենաքիչը 40 միլիարդը «ավելորդ են», որոնց հաշվին տեղի է ունենում գլոբալ տաքացումը: Հետևանքները երևում են հիմա, հատկապես օվկիանոսի ափին տեղակայված երկրներում: Դրանք թայֆուններն են, ջրհեղեղները, հազարավոր մահացած և միլիոնավոր անտուն մնացած մարդիկ: 

Դեռևս համաշխարհային հանրության մեջ չի հաջողվել ձևավորել միասնական դիրքորոշում կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարի հարցում: Լիմայում ձեռք բերված պայմանավորվածություններից կախված՝ հնարավոր է` ստեղծվի նոր արձանագրության տեքստ, որը պետք է ընդունվի Փարիզում`  2015 թ. վերջին:

Լիմայի նախօրեին հայկական կողմի մոտեցումների մասին ԷկոԼուրի հետ զրույցում պատմեց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը:

Արամ Գաբրիելյան.

 -  Ոչ ոք չի ցանկանում թույլ տալ, որպեսզի ջերմաստիճանը բարձրանա  2 աստիճանով: Եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանում այդ ջերմաստիճանը կբարձրանա 3 աստիճանով, քանի որ մենք առաջ ենք անցնում գլոբալ տաքացման տեմպերը:

ԷկոԼուր.

- Ի՞նչ հետևանքներով:

Արամ Գաբրիելյան.

- Աղետալի հետևանքներով: Օրինակ, մենք կկորցնենք ջրային ռեսուրսների մոտ 30 տոկոսը: Դրան պետք է պատրաստվել հիմա, ձեռնարկել այդ հետևանքների ադապտացման և մեղմացման միջոցառումներ:

ԷկոԼուր.

 - Ինչպիսի՞ն է Հայաստանի ներդրումը կլիմայի փոփոխության գլոբալ գործընթացներում:

Արամ Գաբրիելյան.

- Հայաստանը զբաղեցնում է աննշան տեղ արտանետումների առումով՝ 2.4 տոննա  СО2 արտանետում տարեկան բնակչության մեկ շնչի համար: Մենք ունեցել ենք մեծ անկում 90-ական թթ-ից՝ 25 միլիոն տոննայից 6 միլիոն տոննա տարեկան: Եվ այդ միտումը պահպանվում է:

Մեր մոտեցումն է աշխարհում բնակչության մեկ շնչի համար ընդունել արտանետումների նորմա և վճարել երկրներին նորմայի համար: Եթե երկիրը գերազանցում է նորման, ապա նա պետք է փոխհատուցի և վճարի գերազանցման համար: Դա մեխանիզմ է, որը կառուցված է արդարության սկզբունքի վրա՝  ամրագրված Կլիմայի փոփոխության կոնվենցիայի 3-րդ հոդվածով:

Բացի դրանից, կառավարությունը ընդունել է էկոհամակարգային մոտեցում ադապտացիայի առաջարկվող միջոցառումների նկատմամբ: Դա նշանակում է, որ մենք կարող ենք ստանալ եկամուտներ, որոնք կներդրվեն առաջարկվող միջոցառումների հիմքում:

ԷկոԼուր.

 - Միգուցե էմոցիոնալ թվա, բայց  հնարավո՞ր է, որ  Հայաստանի մոտեցումը ամենաընդունելին լինի և ազդեցություն ունենա Լիմայի գործընթացների վրա:

Արամ Գաբրիելյան.

-Խնդիրը նրանում է, որ տարբեր երկրներ նորովի են հասկանում պատասխանատվության սկզբունքները: Զարգացած երկրները, որոնք ավելի շատ են արտանետում, հենվում են ընդհանուր պատասխանատվության սկզբունքների վրա: Իսկ թույլ երկրները հենվում են տարբերակված պատասխանատվության սկզբունքների վրա: Արաբական երկրները, որոնց մոտ արտանետումները բնակչության մեկ շնչի համար հասնում են 30-35  տոննայի, կարծում են, որ քանի որ իրենց ՀՆԱ-ն հենվում  է նավթի վրա, ապա նրանք պետք է ստանան փոխհատուցում արդյունահանման նվազեցման համար: Այսպիսով,  ձևավորվել է մոտ  15 խումբ, որտեղ կենտրոնացված են տարբեր երկրների շահերը:

ԷկոԼուր.

 - Եվ ո՞ր խմբում է Հայաստանը:

Արամ Գաբրիելյան.

 - Մենք ձևավորել ենք երկրների խումբ, որոնք չունեն մուտք ծով: Բացի Հայաստանից խմբում են Ղրղզստանը, Տաջիկիստանը և, հնարավոր է, Աֆղանստանը և Մոնղոլիան: Այդ երկրները ծայրահեղ խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ, և մենք պաշտպանում ենք մեր ընդհանուր շահերը:

Դեկտեմբեր 11, 2014 at 15:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր