Հայաստանը վերականգնվող էներգետիկայի համար դոնորներ է փնտրում

Հայաստանը վերականգնվող էներգետիկայի համար դոնորներ է փնտրում

ԷկոԼուր

Աբու Դաբիում հունվարի 17-18-ը կայացել է Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) ասամբլեայի hինգերորդ նիստը: Նիստնին մասնակցել են 150 երկրների եւ 115 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի նպատակն էր միջազգային հանրությանը համախմբելով արագացնել վերականգնվող էներգետիկայի ընդլայնումը` այն ուղղելով այնպիսի մարտահրավերների լուծմանը, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, էներգետիկայի հասանելությունը եւ էներգետիկ անվտանգությունը:

Հայաստանը, որը IRENA-ի անդամ է, նիստին ներկայացրել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքի համաձայն` հայ պատվիրակները հանդիպումներ են ունեցել Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ադնան Զ. Ամինի, տարբեր երկրների պատվիրակությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ասամբլեայի հինգերորդ նիստը հարմար առիթ է եղել դոնոր երկրների և ներդրող ընկերությունների ներկայացուցիչների հետ բանակցելու և Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրերի համար միջոցներ ներգրավելու համար:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Լուսանկարը վերցված է www.minenergy.am կայքից

Հունվար 26, 2015 at 16:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր