

ԷկոԼուր
Աղմկահարույց «Արփա 3» փոքր ՀԷԿ-ի նախագիծը 2014թ-ի փետրվարի 20-ին ստացել է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի դրական եզրակացությունը: Այս ՓՀԷԿ-ի կառուցումը հանարության անհանգստությունն առաջացրեց, քանի որ առաջին նախագծում գրված էր, որ ՓՀԷԿ-ը պետք է կառուցվի «Ջերմուկ» ջրաբանական արգելավայրի տարածքում: Սակայն բնապահպան հասարակայնության դժգոհության արդյունքում փորձաքննության ներկայացվեց նոր նախագիծ, որում նշված էր, որ ՓՀԷԿ-ն արգելավայրի տարածքից դուրս է եւ պայթեցման աշխատանքներ չեն իրականացվելու: Սակայն բնապհպանական փորձաքննության եզրակացության մեջ գրված է, որ անհրաժեշտության դեպքում փոքր լիցքերով պայթեցումներ լինելու են: Նշենք, որ բնապահպանները անհանգստացնում է այն, որ պայթեցումները կազդեն Ջերմուկ ջրաբանական արգելավայրի պահպանության ներքո գտնվող հանքային ջրերի վրա` առաջացնելով այդ ջրերի անհետացման ռիսկ: Դժգոհության մյուս պատճառն էլ այն է, որ դերիվացիոն խողովակաշարի անցկացման համար հատվելու էր 442 ծառ եւ թուփ: Փոխարենը ՓՀԷԿ-ը կառուցող «Ջինջ- Արփա» ընկերությունը առաջարկում է տնկել 500 ծառ եւ խնամել 4 տարի: Տեղաբնակները անհանգստացած են ծառահատումներով, քանի որ գտնվելով բարձրադիր գոտում Արփա գետի շրջակայքում ծառերը մեծ դժվարությամբ են աճում:
Փետրվար 12, 2015 at 14:46
