

ԷկոԼուր
Փարիզում կայանալիք կլիմայի փոփոխության СОР 21 համաժողովը նոյեմբերի 30-ին կընդունի գործնականում բոլոր համաշխարհային առաջնորդներին: ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների պատվիրակությունները կներկայացվեն նախագահների, վարչապետների, փոխնախագահների մակարդակով, ավելի քան 140 պատվիրակություն: Բացի պաշտոնյաներից, Փարիզում նաեւ կլինեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ն ԷկոԼուրին ներկայացրեց Փարիզի համաժողովի կազմակերպիչների առաջին հաղորդագրությունը, որտեղ ներկայացված է խոսնակների ցանկը, ովքեր ներկայացնելու են իրենց երկրների պաշտոնական դիրքորոշումը: Ենթադրվում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը նոյեմբերի 30-ի առավոտվա սեսիայում: Այդ սեսիայի օրակարգում նշված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ այլ առաջնորդների ելույթներ:
Նոյեմբեր 27, 2015 at 14:38
