

Սույն թվականի մարտի 30-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում անցկացվեց «Հայաստանում ջրային ռեսուրսների անվտանգությունը՝ կլիմայական կանխատեսումների սցենարի ներքո» փորձագիտական կլոր սեղանը:
Կլոր սեղանի ընթացքում «Ջրային ռեսուրսների խոցելիության նվազմանն ուղղված գործողությունները» թեմայի վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի փորձագետ Վահագն Տոնոյանը ՄԱԶԾ ԿԿՀ հարմարվողականության ազգային ծրագրի իրականացման և մոնիտորինգի հարցերով թիմի ղեկավար Նաիրա Ասլանյանի հետ համատեղ:
ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության 4-րդ ազգային հաղորդագրության ջրի որակի հարցերով փորձագետ Լիանա Մարգարյանը ներկայացրեց «Կլիմայական խոցելի ջրային օբյեկտներ»-ի վերաբերյալ զեկույցը: «Ջրային ռեսուրսների անվտանգություն՝ ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման խնդիրները» թեմայի շուրջ զեկուցմամբ հանդես եկավ «Ջինջ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը:
Քննարկմանը մասնակցեցին ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մասնագետներ, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Զեկուցումների վերաբերյալ հրապարակումները՝ շուտով:
Ապրիլ 01, 2021 at 14:15