«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ահազանգ է ստացել Երևանի բնակիչներից, որ Երևանում Ն. Զարյան 140 հասցեում՝ Կարմիր խաչի գրասենյակի դիմաց, կանաչապատ այգին (20 տարեկանից ավելի տարիք ունեցող ծառերով) ցանկապատել են, և փակցված է բարձրահարկ շենքի կառուցման ցուցանակ: Ահազանգն ուղարկել ենք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ կցելով լուսանկարներ, որոնցում բացի ցանկապատված այգուց կարելի է տեսնել կառուցապատողի մասին տվյալները: Կառուցվելու է բազմաֆունկցիոնալ շենք, կառուցապատող «ԼԻԲՐԵՅԹ» ՍՊԸ, կապալառու՝ «Մոնոլիտիկ Բիլդինգ» ՍՊԸ, հեղինակային հսկողություն՝ «Արսթայլ» ՍՊԸ, տեխնիկական հսկողություն՝ «ԴԱԳՍ» ՍՊԸ, N01/18- 22099-389 շինարարության թույլտվությունը տրված է 17.03.2021թ.:
Տեսչական մարմնից խնդրում ենք ստուգել այս շինարարության օրինականությունը, նախատեսվող ծառահատումների ծավալը, հաշվարկել բնությանը պատճառվելիք վնասը և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան կատարված աշխատանքների վերաբերյալ տեղյակ պահել մեր կազմակերպությանը։
Ապրիլ 06, 2021 at 17:57