2021թ. օգոստոսին ընդունված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքով թույլատրվեց Սևանա լճից հավելյալ 75 միլիոն խմ ջրառ իրականացնել՝ հասցնելով ընդհանուր ջրառի ծավալը 245 միլիոն խմ-ի: Նույն օրենքի համաձայն՝ 2021թ. ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն խմ-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում առաջացող լրացուցիչ գումարները պետք է ուղղվեն ոռոգման համակարգերի արդիականացման համար նպատակային ներդրումների իրականացմանը:
«էկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն պարզելու, թե հավելյալ 75 միլիոն խմ ջրառ իրականացնելու արդյունքում Սևան-Հրազդան հիդրոկասկադը որքան կվտ/ժ էլեկտրաէներգիա է արտադրել, այդ էլեկտրաէներգիայի վաճառքից որքան գումար է գոյացել և ինչպես է այն ծախսվելու:
Հարցման մեջ մասնավորապես նշված է.
«ՀՀ կառավարության առաջարկով ՀՀ Ազգային ժողովը 2021 թվականի օգոստոսի 17-ին ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով թույլատրվեց Սևանա լճից հավելյալ 75 միլիոն խմ ջրառ իրականացնել՝ հասցնելով ընդհանուր ջրառի ծավալը 245 միլիոն խմ-ի:
«ՀՀ կառավարության առաջարկով ՀՀ Ազգային ժողովը 2021 թվականի օգոստոսի 17-ին ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով թույլատրվեց Սևանա լճից հավելյալ 75 միլիոն խմ ջրառ իրականացնել՝ հասցնելով ընդհանուր ջրառի ծավալը 245 միլիոն խմ-ի:
Սույն օրենքի համաձայն՝ 2021 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն խմ-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում առաջացող լրացուցիչ գումարները պետք է ուղղվեն ոռոգման համակարգերի արդիականացման համար նպատակային ներդրումների իրականացմանը:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ խնդրում ենք տեղեկացնել.
• Սևան-Հրազդան հիդրոկասկադը որքա՞ն կվտ/ժ էլեկտրաէներգիա է արտադրել Սևանա լճից հավելյալ ջրառի արդյունքում:
• «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում որքա՞ն լրացուցիչ գումար է առաջացել այդ էլեկտրաէներգիայի վաճառքից:
• Ո՞ր մարզերի ոռոգման համակարգերի արդիականացմանն են ուղղվելու այդ գումարներ, և այդ միջոցառումները որքանո՞վ են նպաստելու Սևանա լճի էկոհամակարգի պահպանմանը»:
Հունվար 19, 2022 at 16:48