Տարածաշրջանում իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում Հայաստանը կարող է ապահովել երկրի էներգետիկ անվտանգությունը

Տարածաշրջանում իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում Հայաստանը կարող է ապահովել երկրի էներգետիկ անվտանգությունը

ԷկոԼուր

Հունվարի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության վերաբերյալ:

Քննարկման ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ հաշվի առնելով տարածաշրջանում հավանական մարտահրավերները՝ շատ կարևոր է գնահատել, վերլուծել և հասկանալ այն բոլոր ռիսկերը և վտանգները, որոնք կարող են առաջանալ Հայաստանի էներգետիկ համակարգի համար, ինչպես նաև մատնանշել դրանց չեզոքացման ուղիները:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և այլ գերատեսչությունների կողմից քննարկվել են էներգետիկ ինքնաբավությանը, էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության մակարդակի բարձրացմանը, նոր ենթակառուցվածքների ներդրմանը, էլեկտրաէներգիայի կայուն ցանցի ապահովմանը վերաբերող հարցեր: Ներկայացվել են իրադարձությունների զարգացման հավանական սցենարները և ամեն սցենարի համար պետության կողմից իրականացվելիք անհրաժեշտ քայլերը և գործողությունների հաջորդականությունը:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ մասնակիցները նշել են, որ այսօր Հայաստանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, և պետությունը լիովին կարող է ապահովել էներգետիկ համակարգի ինքնաբավ և սուվերեն գործունեությունը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից: 

 

Հունվար 10, 2020 at 16:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր