2022թ. ջրային ռեսուրսներ օգտագործող կազմակերպությունների՝ շրջակա միջավայրին հասցված վնասը կազմում է մոտ 100 միլիոն դրամ

2022թ. ջրային ռեսուրսներ օգտագործող կազմակերպությունների՝ շրջակա միջավայրին հասցված վնասը կազմում է մոտ 100 միլիոն դրամ

2022թ. ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ուղղությամբ 51 ստուգում է իրականացվել: Ըստ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) հաղորդագրության՝ ստուգումներ են իրականացվել 33 ՀԷԿ-ում և ՓՀԷԿ-ում, 9 ջրօգտագործողների ընկերությունում, 9 ձկնաբուծարանում։  

Ավարտված 51 ստուգման արդյունքում հայտնաբերվել է 99 իրավախախտման դեպք: Դրանց արդյունքում կայացվել է 80 վարչական տույժ նշանակելու մասին որոշում, որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 22.230.000 դրամ: Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 94.974.872 դրամ:

2022թ. ընթացքում ԲԸՏՄ աշխատակիցների կողմից նաև բացահայտվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության առկայության ապօրինի ջրառ իրականացնելու 12 դեպք, որոնց գործողությունն անմիջապես կասեցվել է: Սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվություն ձեռք բերելուց հետո 2-ի կասեցումը հանվել է:

 

Փետրվար 15, 2023 at 15:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր