Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն՝ վերականգնվող էներգետիկայի զարգացման համար

Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն՝ վերականգնվող էներգետիկայի զարգացման համար

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը սույն թվականի օգոստոսի 16-ին ստորագրել են ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր։

Փաստաթղթով նախատեսվում է մինչև 12 միլիոն եվրոյի ֆինանսական օժանդակության տրամադրում «Վերականգնվող էներգիայի ընդլայնում և էներգախնայողություն․ փուլ III» ծրագրի իրականացման համար։

«Հայաստանում ներկայում շատ է կարևորվում վերականգնվող էներգետիկայի զարգացումը, քանի որ այն հնարավորություն է տալիս ստանալ մատչելի էլեկտրաէներգիա և ունենալ էներգետիկ անկախություն», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահան Քերոբյանը։

Օգոստոս 17, 2023 at 12:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր