Երևան համայնքի հասարակական շենքերի էներգիայի սպառումը նվազեցնելու և էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի միջոցառումներին աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև կստորագրվի «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը: Բանկը Հայաստանին կտրամադրվի 25 միլիոն եվրոյի վարկ: Համաֆինանսավորման նպատակով կներգրավվի 10.1 միլիոն եվրոյի ներդրումային դրամաշնորհ ԵՄ հարևանության ներդրումային հարթակից:
Սույն թվականի նոյեմբերի 23-ին գործադիրը հավանություն տվեց ծրագրի ֆինանսական պայմանագրի ստորագրման առաջարկությանը:
Ծրագրի արդյունքում կբարելավվի մայրաքաղաքի 6 պոլիկլինիկայի և 32 մանկապարտեզի ընդհանուր տեխնիկական վիճակը:
Ծրագրի կանխատեսվող արդյունքներն են`
- էլեկտրաէներգիայի ծախսի նվազեցում
- սեյսմիկ անվտանգության բարելավում
- այցելուների հարմարավետության ու կյանքի որակի բարելավում
- ածխաթթու գազի (CO2) արտանետումների կրճատում
- վերանորոգվող շենքերի շահագործման ժամկետի երկարաձգում:
Դեկտեմբեր 04, 2023 at 11:46