ՀՀ կառավարությունը լուծարեց «Էներգաիմպէքս» ՓԲԸ-ն

ՀՀ կառավարությունը լուծարեց «Էներգաիմպէքս» ՓԲԸ-ն

ՀՀ կառավարությունը սույն թվականի ապրիլի 12-ի նիստում ընդունել է «Էներգաիմպէքս» ՓԲԸ լուծարելու մասին» որոշում:

Ըստ հիմնավորման՝ մինչ ՀՀ-ում էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումն ընկերությունն իրականացնում էր էլեկտրաէներգիայի արտահանում, ներկրում, փոխհոսքերի ապահովում Վրաստանի ուղղությամբ։ Շուկայի ազատականացմամբ պայմանավորված՝ ի հայտ են եկել խոշոր մասնավոր ընկերություններ, որոնք նոր պայմաններում կարողանում են արդյունավետ գործունեություն ծավալել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունն այլևս չի իրականացնում ՀՀ-ի և Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերի միջև փոխհոսքերի ապահովման գործառույթ, ինչպես նաև ազատ մրցակցության տրամաբանությունից չի բխում, որ պետական 100 տոկոս բաժնեմաս ունեցող ընկերությունը մրցակցի մասնավոր ընկերությունների հետ, առաջացել է ընկերության լուծարման անհրաժեշտություն։

Հիշեցնենք, որ «Էներգաիմպէքս» ՓԲԸ-ն ստեղծվել էր ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 4-ի N 798-Ա որոշումով։ ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 6-ի N 108-Ա որոշմամբ ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

Ապրիլ 12, 2024 at 15:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր