Բրյուսելում EU4Dialogue ծրագրի շրջանակներում մեկնարկել է Կանանց միջազգային համաժողովը, որին մասնակցում են գիտական, կրթական ու հասարակական սեկտորի շուրջ 50 կանայք Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և Մոլդովայից:
Հարթակը նպատակ ունի բարձրացնել կանանց առաջնորդությունը և մասնակցությունը քաղաքական որոշումների ընդունման գործընթացում և խաղաղության ու անվտանգության հետ կապված ոլորտներում՝ համաձայն ԵՄ Գործողությունների ծրագրի Գենդերային գործողությունների 2021-2025թթ. պլանի (GAP III):
Համաժողովի նպատակն է նաև մեկտեղել չորս երկրներից մասնակցող կանանց ջանքերը՝ տարածաշրջանում առկա խնդիրները վերհանելու և դրանց լուծմանն ուղղված նոր գաղափարներ մշակելու ուղղությամբ: Համաժողովի մասնակցում է նաև «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը:
Լուսանկարը՝ Մարի Չաքրյանի
Ապրիլ 17, 2024 at 00:54