Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և Շիրակի մարզերում կազմակերպվել են էներգաարդյունավետ վառարանների արտադրության վերաբերյալ դասընթացներ

Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և Շիրակի մարզերում կազմակերպվել են էներգաարդյունավետ վառարանների արտադրության վերաբերյալ դասընթացներ

Սույն թվականի հուլիսի 31-ին տեղի ունեցավ «Փոքրամասշտաբ էներգաարդյունավետ լուծումներ Հայաստանի Հանրապետության գյուղաբնակների համար» նախաձեռնության փակման միջոցառումը: 

Նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և Շիրակի մարզերի շուրջ 108 մետաղագործ վարպետների համար կազմակերպվել է էներգաարդյունավետ վառարանների արտադրության տեխնիկական ասպեկտների վերաբերյալ թվով 5 դասընթաց։ Դասընթացների ավարտին, մասնակից վարպետներին տրամադրվել են էներգաարդյունավետ վառարանների գծագրերը, տեխնիկական չափորոշիչները։   

Շուրջ 50 վարպետի համար կազմակերպվել է 5 ձեռնարկատիրական երկօրյա դասընթաց, ինչն իր մեջ ներառել է շուկայավարման տեխնիկա, ֆինանսական կառավարման պրակտիկաների ուսումնասիրություն։ 

Նախաձեռնությունը իրականացվել է «Գերմանական Խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» Հայաստանյան ներկայացուցչության կողմից «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից և իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ որպես «ԷԿՈսերվ» ծրագրի մաս։ 

Նկարը` «Գերմանական Խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» Հայաստանյան ներկայացուցչություն

Օգոստոս 05, 2024 at 12:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր