Փոքր ՀԷԿ-երը եւ ոռոգումը չեն խանգարում միմյանց Հեր Հեր համայնքում

Փոքր ՀԷԿ-երը եւ ոռոգումը չեն խանգարում միմյանց Հեր Հեր համայնքում

ԷկոԼուր

Հեր Հերի համայնքապետ Անդրանիկ Աբրահամյանը գոհ է, որ համայնքի տարածքում փոքր ՀԷԿ-եր են գործում: Հարցին, թե ինչպես է լուծվել ՓՀԷԿ-ի կառուցման հարցը, քննարկել են խնդիրները, թե` ոչ, համայնքապետը պատասխանեց.  « Դա եղել է վաղուց, իմ ժամանակաշրջանում չի եղել: 2005 թվականի հոկտեմբեր ամսին եմ ես ընտրվել, այդ ժամանակ արդեն մնում էր միայն կառուցապատման աշխատանքը: Իհարկե, այն ժամանակ քննարկվել է, և ասեմ, որ դա մեր ոռոգման համակարգին ընդհանրապես չի խանգարում, որովհետև ոռոգվող տարածքները ՀԷԿ-ից հետո են: Ընդհուպ այս սեզոնին` օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, որ ջրի սակավություն է լինում, մի տեղ նաև օգուտ է ազգաբնակչության համար, ասեմ ինչի համար. եթե գետերով է գալիս, բնականաբար, ջուրը ոռոգելի տարածաշրջանին չի հասնում, իսկ էսպես առանց կորուստների գալիս, հասնում է: Էն, ինչ որ մնում է գետում բնական, մնում է, էն ինչ որ իրենք օգտագործում են խողովակով` առանց կորուստի գալիս է: Իրենց խնդրել ենք, օգնել են, միանգամից ջուրը բերել են այն մայր առուների մեջ, որտեղ որ կան ոռոգվող տարածքներ:»:

ԷկոԼուր.

 - ՓՀԷԿ-ի հարեւանությամբ եղե՞լ են ոռոգելի տարածքներ, որոնք օտարվել են:

Համայնքապետ.

- Նա սարի դոշա եղել, քարերի մեջ, իսկ էս մի կողքը արտեր կան, ոռոգվող տարածք չեն: էլի օգնում է ՀԷԿ-ը, որ ոռոգվի, այգի են հիմնել էնտեղ:

ԷկոԼուր.

 – Գետի սանիտարական վիճակը չի՞ փոխվել, հանգստի գոտու խնդիրներ ունե՞ք:

Համայնքապետ.

-Չէ, մեր հիմնական հանգստի գոտին ներքևի գոտին է, այնտեղից աղբյուրի ջրեր են դուրս գալիս, ամբողջ Վայք քաղաքը սնվում է այնտեղից: Խմելու ջուրը սպասարկում է այդտեղից:

ԷկոԼուրը փորձեց հարցնել նաեւ համայնքի այլ բնակիչներից, բայց նրանք ասացին, որ գործնականում ոչինչ չգիտեն ՓՀԷԿ-ի ազդեցության մասին եւ քննարկումներին չեն մասնակցել:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում:



Հոկտեմբեր 21, 2015 at 13:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր