

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը հունիսի 23-ի նիստին մաքսային և հարկային արտոնություն տվեց «Գրին էներջի կոնցեռն» ՍՊԸ-ին՝ փոքր հիդրոէներգոկասկադի կառուցման համար: Երեք տարի ժամկետով հետաձգվեց ընկերության կողմից ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը:
«Գրին էներջի կոնցեռն»-ին պատրաստվում է Վայոց ձորի մարզի Գետափ համայնքում կառուցել 3.9 Մվտ հզորությամբ փոքր հիդրոէներգոկասկադ՝ օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը: Ըստ նախագծի՝ ընկերությունը կկատարի 2.28 միլիարդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 747.7 միլիոն դրամ։
Ներմուծվելու է չեխական 2 գեներատոր՝ 2.222 կվտ և 1.686 կվտ հզորություններով և 2 հիդրոտուրբին՝ 2.327 կվտ և 1.766 կվտ հզորություններով:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Հունիս 28, 2017 at 18:48
