Բնապահպանական հանրային դատարանը կքննի «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» գործը

Բնապահպանական  հանրային դատարանը կքննի «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» գործը

ԷկոԼուր

Սույն թվականի ապրիլի 9-ին` ժամը 12:00-ին, «ԻԲԻՍ» հյուրանոցի «Կարին» սրահում (Երևան, Հյուսիսային պողոտա 5/1) Բնապահպանական հանրային դատարանը կքննի «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» գործը:

Անտառային ոլորտում պատկան մարմինների կողմից անտառի վատ կառավարման` օգտագործման, հսկողության, վերահսկողության, հաշվառման, կոռուպցիոն ռիսկերի առկայության պայմաններում Հայաստանն ունի անտառածածկ տարածքների կորուստ, անտառային տարածքների դեգրադացում, բարձրարժեք ծառատեսակների` ցածրարժեք տեսակներով և կոճղաշիվային անտառներով փոխարինում, անտառային յուրօրինակ լանդշաֆտների և կենսաբազմազանության կորուստ, սողանքների, էրոզիոն-սելավային պրոցեսների ակտիվացում, աղբյուրների չորացում:

Հանրային դատավարության ընթացքում կքննվի ՀՀ պետական լիազոր մարմինների` ՀՀ կառավարության, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Բնապահպանության տեսչական մարմնի, «Անտառային կոմիտեի», «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, իրավապահ մարմինների մասնակցությունը և պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար:

 

 

13:13 Ապրիլ 08, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news