

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում դեկտեմբերի 4-ին բռնկված հրդեհը մարվել է դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11։20-ին։ Այրվել է 12 հեկտար տարածք․ փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել 10․5 հեկտար տարածքում։
Այրվել են 50 կանգուն ծառ, 410 ծառի կոճղ, խաշամ, փայտի թափուկներ և ջերմահարվել է 120 ծառ։ Տեղում հերթապահություն են իրականացնում 20 փրկարարական ծառայող։
Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեկտեմբեր 06, 2023 at 16:23