ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՌՆԵՐ` ՈՉՆՉԱՑՈՒՄ, ԹԵ՞ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՌՆԵՐ` ՈՉՆՉԱՑՈՒՄ, ԹԵ՞ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

ԱրմԻնֆո

Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի անտառները հարկադրված էին կենդանի մնալու իսկական դպրոց անցնել: Ապօրինի հատումներ, կլիմայի փոփոխություն` ահա հայաստանյան անտառների վերականգնման ճանապարհի խոչընդոտների ընդամենը ոչ ամբողջական ցուցակը:

Փորձագետները նշում են, որ էներգետիկ ճգնաժամի հետեւանքով` 1990-ականների սկզբին, Հայաստանի անտառածածկ տարածքները   25%-ից կրճատվեցին մինչեւ 8%-ի: NASA-ի տվյալները մխիթարական չեն. հանրապետությունում շարունակվում է անտառների կրճատման միտումը: Տիեզերքից արված լուսանկարները վկայում են, որ եթե 2001թ. անտառային տարածքները կազմում էին  8%, ապա 2006թ.` արդեն 7.9%: Հատկանշական է, որ դրա հետ մեկտեղ ոչ բոլոր անտառներն են պաշտոնական փաստաթղթերում անտառ համարվում: Ինչպես պարզել են էկոլոգները, կառավարության տարօրինակ որոշումների շարքի շնորհիվ 50 հազար հա անտառի տրվել է գյուղատնտեսական նշանակության հողերի եւ արոտավայրերի կարգավիճակ:

Հոկտեմբեր 18, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր