

ԷկոԼուր
Սոցիալական ցանցերում տարածվեց ահազանգ Լոռու մարզում զանգվածային անտառահատումների մասին: Խոսքը Աթանի, Լորուտի, Դսեղի անտառների մասին է, որոնք մտնում են Դսեղի անտառտնտեսության մեջ: «ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան Անտառային մոնիտորինգի պետական կենտրոնի տնօրեն Տիգրան Պետրոսյանն ասաց, որ տեղյակ է խնդրին, որի մասին տեղեկացրել է «Շողեր» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ասլանյանը: Նրա խոսքերով` իրենք արդեն կապվել են Դսեղի անտառտնտեսության հետ: «Այնտեղ արդեն աշխատում է բնապահպանական տեսչությունը: Նախնական տվյալներով` հատումները կատարվում են օրինականորեն տրված հատատեղիներում: Մեր մասնագետները նույնպես կմեկնեն Լոռի եւ կտան իրենց եզրակացությունը»,- ասաց նա:
Ներկայացնում ենք այսօր առավոտյան «ԷկոԼուր»-ի խնդրի առնչությամբ ստացված տեսանյութը:
Նոյեմբեր 02, 2012 at 17:21
