Չնայած որ էտի սեզոնը ավարտվել է, Ստեփանավանում դեռ շարունակում են էտել ծառերը

Չնայած որ էտի սեզոնը ավարտվել է, Ստեփանավանում դեռ շարունակում են էտել ծառերը

ԷկոԼուր

Չնայած որ էտի սեզոնը ավարտվել է, Ստեփանավանում դեռ շարունակում են էտել ծառերը: ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի Օրհուս կենտրոնը հունիս ամսին քաղաքացիներից ահազանգ է ստացել, որ Գյուլագարակ –Ստեփանավան հատվածի ճանապարհի եզրերին բարդիներ են էտում: Այս մասին տեղեկացնում է aarhus.am կայքը:

Խնդրի առնչությամբ  Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանը դիմել է «Ստեփանավանի ճանապարհների շահագործում և շինարարություն» (ՃՇՇ) ՍՊԸ-ի տնօրեն Հրայր Հովիվյանին: Վերջինս տեղեկացրել է, որ բարդիների էտը կատարվել է ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարության գրության և Բնապահպանության նախարարության համապատասխան թույլտվության հիման վրա: «Էտը խիստ անհրաժեշտ է, քանի որ նշված ծառերը տնկվել են 1953թ., այժմ դրանք գերաճած են և վտանգ են ներկայացնում շրջապատի համար: Առաջնահերթ և շտապ էտվում են այն բարդիները, որոնք ունեն 15-35 աստիճանի թեքվածություն դեպի ճանապարհի երթևեկելի մասը և 4-5 մ բարձրությունից գտնվում են փթաց վիճակում՝ խանգառելով անվտանգ երթևեկության ապահովմանը»,-ասել է Հրայր Հովիվյանը:

Ինչպես տեղեկացնում է Օրհուս կենտրոնը, կազմակերպությունը էտի իրականացման ժամանակ առաջնորդվել է Ռուսաստանի Դաշնության 70-ական թվականների ծառերի հատման կարգով:

«Այս միջադեպը մեկն է այն հարյուրավոր դեպքերից, որոնք վկայում են, որ համայնքների ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների կառավարման հստակ քաղաքականություն, ինչպես նաև կանաչապատ տարածքների ու հատվածների խնամքի ու էտի հստակ ու գիտականորեն հիմնավորված կանոնակարգ ունենալը ՀՀ –ի համար առաջնահերթություն է»,-գրում է Օրհուս կենտրոնը:

Մանրամասները`Fortuna TV-ի տեսանյութում



Հունիս 19, 2014 at 13:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր