Մեր գործընկեր լրագրողների նյութերի հավաքածուն՝ Հայաստանի և Վրաստանի անտառների մասին

Մեր գործընկեր լրագրողների նյութերի հավաքածուն՝ Հայաստանի և Վրաստանի անտառների մասին

ԷկոԼուր

Հայաստանի և Վրաստանի լրագրողների համար անտառային մեդիա տուրը ավարտվել է, բայց չեն վերջացել անտառի խնդիրները: Լրագրողները շարունակում են հրապարակել մեդիա տուրի շրջանակներում պատրաստած իրենց նյութերը. հանքարդյունաբերական բիզնեսի, Լալվարի անտառների և Թեղուտ ու Շնող համայնքների միջև կոնֆլիկտի մասին, այն մասին, թե ինչպես են ապրում և ինչով են տաքանում Հայաստանում Շամլուղ և Վրաստանում Ախքյորփի համայնքները, որոնց մեջտեղում սփռված են Ջիլիզայի անտառները, ինչպես են Գուգարքի անտառների փեշին գտնվող գազաֆիկացված Մարգահովիտ գյուղում կառուցում նոր, ավելի խնայող փայտե վառարաններ, քանի որ գազի բարձր սակագնի պատճառով բնակիչները ստիպված են օգտվել փայտից, նաև այն մասին՝ ինչ կարևորություն ունի մեզ համար անտառը, ովքեր են ոչնչացնում և ովքեր են պահպանում անտառը: Պահպանման տեսակետից լավագույն օրինակը «Սոճուտ» դենդրոպարկն է:

Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբեր ամսին ԷկոԼուրը կազմակերպել էր Հայաստանի և Վրաստանի անտառների խնդիրների վերաբերյալ դասընթացներ և մեդիա տուր, որին մասնակցեց երկու երկրների 10 լրագրող: Իննը փորձագետ պատմեց մեր անտառների բնապահպանական, սոցիալական, տնտեսական և ֆինանսական խնդիրների մասին: Ամենասուր հարցերը վերաբերում էին ապօրինի հատումներին, դրա հետ կապված կոռուպցիային և կոնֆլիկտներին: Ծրագիրն կյանքի կոչվեց ENPI FLEG II ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Համաշխարհային բանկի, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Բնության պահպանության միջազգային միություն (IUCN) կողմից` Ավստրիական զարգացման գործակալություն ֆինանսական աջակցությամբ:
ԷկոԼուրը պատրաստել է մեդիա տուրին մասնակցած մեր գործընկեր լրագրողների՝ Հանրային ռադիոյի «Էկոսֆերա» հաղորդման հաղորդավար Նունե Ավետիսյանի, «Առավոտ» թերթի լրագրող Անուշ Մաթևոսյանի, www.newspress.am on line կայքի լրագրող Գոհար Ստեփանյանի, Ա1+ (www.a1plus.am) ինտերնետային հեռուստատեսության լրագրող Շուշան Շատիկյանի, www.panarmenian.am on line կայքի լրագրող Արտեմ Մանուկյանի, վրացական GARB (www.garb.ge) հեռուստաընկերության լրագրող Իրմա Չարակաշվիլիի նյութերի հավաքածուն:

Նաև ներկայացնում ենք մեր սեփական հրապարակումների հղումները՝ նվիրված մեդիա տուրի հինգ օրերին. http://ecolur.org/ru/news/forest/jiliza-forests-protected-by-armenian-borderkeeping-army/8656/, http://ecolur.org/ru/news/forest/whether-armenian-foresters-will-have-same-proper-working-conditions-as-georgian-foresters-do/8655/, http://ecolur.org/ru/news/forest/teghut-forest-intensively-cut-down-reforestation-works-failed-photos/8645/, http://ecolur.org/ru/news/forest/forest-problems-with-journalists-eyes/8606/, http://ecolur.org/ru/news/forest/forest-is-in-good-state-but-we-are-in-poor-state-need-for-wood-in-nearforest-margahovit/8589/, http://ecolur.org/ru/news/forest/forest-problems-in-armenia-and-georgia-with-eyes-of-experts/8573/, http://ecolur.org/ru/news/forest/problems-of-forests-official-information/8565/, http://ecolur.org/ru/news/forest/armenian-and-georgian-journalists-got-acquainted-with-problems-in-forest/8560/.

Նոյեմբեր 21, 2016 at 18:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր