

ԷկոԼուր
Ներկայացնում ենք անտառային ոլորտի ամենասուր հարցերի վերաբերյալ պաշտոնական տվյալներ: Ինչպես երևում է սույն թվականի սեպտեմբերի 19-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում հայ և վրացի լրագրողների համար անցկացված անտառների վերաբերյալ վարպետության դասին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի ներկայացրած տվյալներից, 2010թ-ից սկսած կազմակերպության բյուջեի գրեթե կեսը կազմում է սեփական ֆինանսավորումը, որը գոյանում է փայտանյութի վաճառքից:

«Հայանտառ»-ի տվյալներով՝ պաշտոնապես գրանցված ապօրինի անտառահատումների թիվը նվազել է և 2014թ-ին կազմել 30 000 խմ-ից պակաս 2000 թ-ին գրանցված 75 000 խմ-ի դիմաց:
Անտառվերականգնման աշխատանքները 2009թ-ից սկսած նվազագույնի են հասցվել:

Դրա հետ մեկտեղ փայտանյութի իրացման դինամիկան համապատասխանում է օրինական հատումների ծավալներին, որով հիմնական ծավալը կազմում է վառելափայտը: 
Ինչ վերաբերում է թափուկին, ապա վերջին 2 տարիներին այն տատանվում է տարեկան 50-52 000խմ մակարդակում:

Նյութը պատրաստվել է ENPI FLEG II ծրագրի շրջանակներում ացնկացված թրեյնինգի և մեդիա տուրի շրջանակներում: ENPI FLEG II ծրագիրն իրականացնում է Համաշխարհային բանկը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ միասին Ավստրիական համագործակցության զարգացման գործակալության աջակցությամբ:
Հոկտեմբեր 04, 2016 at 13:27
