

ԷկոԼուր
Երևանի քաղաքապետարանի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում` ընդդեմ Մյասնիկյանի արձանին հարող այգու ծառահատումների և ընթացող շինարարության: Ցուցարարները պահանջում են շինարարության դադարեցումը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:
Երևանի քաղաքապետարանն իր հերթին պարզաբանում է տարածել, ըստ որի մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվողհիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր: Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ ենլինելու բարեկարգվող այգուն:
«Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, Երևանի ավագանու որոշմամբ, հավանություն է տրվել Երևան քաղաքի Ալ. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գր. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելուառաջարկին, որը կնվիրվի Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին:
Բացի այգու հիմնանորոգման աշխատանքներից, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել նաև հետագա տարիներին իրմիջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական և տեխնիկական սպասարկումը, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնումը, փոխարինումը նորով, վնասված սալերի փոխարինումը և վերանորոգումը, ինչպես նաև կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումը:
«Վարդանյան ընտանիք»-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն այգում կարգելվի որևէ առևտրային գործունեության իրականացումը: «Վարդանյանընտանիք» բարեգործական հիմնադրամը պարտավորվել է շինարարական և բարեկարգման աշխատանքներն ավարտել 2018 թվականի սեպտեմբերին», - նշված էքաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Լուսանկարը` բնապահպան Անի Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից
Մայիս 16, 2018 at 12:46